-
22.09.2013|
22:23
ՄԱԿ-ի Հանրային տեղեկատվության վարչությունը Ռուս-հայկական (սլավոնական) համալսարանի, ԵՊԼՀ-ի և ԵՊՀ-ի հետ համատեղ կազմակերպում է երկօրյա ՄԱԿ-ի մոդել-կոնֆերանսը նշված համալսարանների ուսանողների համար:
Մոդելն առաջին օրը կնմանակի Ընդհանուր վեհաժողովի երեք հանձնաժողովներին, իսկ երկրորդ օրը՝ պլենար նստաշրջանին:
Օրակարգային թեման կլինի իրավիճակը Սիրիայում:
-
22.09.2013|
15:31
Այսօր` սեպտեմբերի 22-ին, Գրինվիչի ժամանակով 20:44-ին, Արեգակը երկնքի հյուսիսային կիսագնդից կանցնի հարավային կիսագունդ, ինչը համարվում է աստղագիտական աշնան սկիզբ: Այդ պահին Արեգակը կգտնվի Երկրի հասարակածի հարթության մեջ:
-
22.09.2013|
13:49
Երեկ Գյումրու Թատերական հրապարակում նշում էին ՀՀ Անկախության 22-րդ տարեդարձը։ Ելույթ էին ունենում մարզի մշակութային խմբերը, անհատ կատարողները։ Մեզ հետ զրույցում գյումրեցիները ոչ այնքան կարևորում էին անկախություն ունենալ-չունենալը, որքան բարեկեցիկ ապրելը։
-
22.09.2013|
13:44
Երեկ ԶԼՄ-ներում Հայաստանի անկախության տոնի առթիվ Սերժ Սարգսյանին հղած շնորհավորական ուղերձներից տարբեր պետությունների ղեկավարների շարքում առաջինը նշվում էր ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի անունը:
-
21.09.2013|
20:48
Այս տարի, Հայաստանի անկախությունից ընդամենը տասնութ օր առաջ, Սերժ Սարգսյանը և Վլադիմիր Պուտինը ազդարարեցին ՀՀ-ի՝ Մաքսային միությանը միանալու որոշման մասին: Արդեն իսկ բազմաթիվ գնահատականներ, մեկնաբանություններ են հնչել Հայաստանի ինքնիշխանության կորստի, անկախությունից նահանջի և այլնի մասին: Ես ուզում եմ խնդրին նայել այլ դիտանկյունից:
-
21.09.2013|
19:27
Հայաստանի Անկախության օրը՝ 2013-ի սեպտեմբերի 21-ը աննախադեպ էր: Հայաստանի Հանրապետության 22-ամյա պատմության մեջ առաջին անգամ, տոնական միջոցառումներին զուգընթաց, բողոքի միտինգ էր:
-
21.09.2013|
19:04
Հայաստանի անկախության օրվա առիթով ՀՀ նախագահին և հայ ժողովրդին շնորհավորել է Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը:
-
21.09.2013|
14:05
Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը շնորհավորել է Հայաստանի Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանին և Հայաստանի բոլոր քաղաքացիներին՝ Անկախության օրվա առթիվ։
-
21.09.2013|
13:31
Այսօր, Անկախության օրվա կապակցությամբ հանրապետության զորամասերում կանցկացվեն միջոցառումներ: Ինչպես տեղեկացնում է ՀՀ պաշտպանության նախարարության մամլո ծառայությունը, միջոցառմանը կմասնակցեն ՀՀ պաշտպանության նախարարության ներկայացուցիչներ, մշակույթային գործիչներ, ազատամարտիկներ, լավագույն զինվորների ծնողներ:
-
21.09.2013|
12:37
Սեպտեմբերի 21–ին հայ ժողովուրդը տոնում է Անկախության օրը։ 1991-ի նույն օրը հանրապետության Գերագույն խորհրդի որոշմամբ անկախ պետություն ստեղծելու մասին հանրաքվե անցկացվեց: Հանրապետության բնակչության ճնշող մեծամասնությունը՝ 2 մլն 43 հազար մարդ (քվեարկության իրավունք ունեցողների 94,39 տոկոսը), «այո» ասաց անկախությանը։ 1991-ի սեպտեմբերի 23-ին հանրապետության Գերագույն խորհուրդը Հայաստանը հռչակեց անկախ պետություն։